Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

 

Հարգելի  Mari , դաշտանի ժամանակ թույլ ցավերը անհանգստանալու առիթ չեն, դրանք հանդիպում են շատերի մոտ: Այն կարող է լինել նաև մրսածության կամ հոգեհուզական լարվածության հետևանք: Որովայնի փքվածությունը ևս կարող է հանդիպել դաշտանին նախորդող և դաշտանի օրերի ընթացքում, այն կապված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է դեղնավուն արտադրությանը և Ձեր նշածարնաջրին, ապա այն կարող է լինել բորբոքման հետևանք: Հարկավոր է նաև պարզել արտադրության բնույթը, հոտը և տեսքը, նաև կա քոր կամ դիսկոմֆորտի զգացողություն: Սկզբնական շրջանում կարող եք կատարել արտաքին լվացումներ հակասեպտիկ լուծույթներով, օրինակ`երիցուկի, կալիումի պերմանգանատի շատ թույլ, վարդագույն լուծույթով, ֆուրացիլինի լուծույթով  և այլն: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել միայն բամբակե սպիտակեղեն և բնական ծագմամբ հիգիենիկ պարագաներ: Եթե ախտանիշները չեն վերանում կամ խորանում են, անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Տաթևիկ, մանկաբարձության մեջ հղիության ժանկետը հաշվարկվում է վերջին դաշտանի  առաջին օրվանից, դա ընդունված ստանդարտ է ամբողջ աշխարհում և այդ օրվանից հաշված յուրաքանչյուր շաբաթը կոչվում է մանկաբարձական շաբաթ: Եթե Ձեր վերջին դաշտանը 04.02.14-ին է,ապա  հղիության 40-րդ շաբաթը լրանում է 11.11.14-ին: 17.11.14-ին կլրանա արդեն 41-րդ շաբաթը և մինչ այդ ծննդաբերական գործունեություն չսկսվելու դեպքում անհապաղ պետք է դիմել ծննդատուն:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Լիա,ենթադրյալ բեղմնավորումից մեկ շաբաթ անց որևէ միջոցով պարզել `կա արդյոք հղիություն, թե ոչ գրեթե անհնար է:Միգուցե նկատի ունեք 1 ամիս :Եթե համոզված եք որ հղիոթյուն կա,ապա արյունային արտադրությունը սեռական ուղիներից  այդ ժամկետում ցավոք վկայում է վիժման սպառնալիքի մասին:Կարևոր է ճշտել արյունային արտադրության բնույթը,քսվող է,ալ կարմիր ,թէ մակարդուկներով:Խորհուրդ ենք դիմել մանկաբարձ-գինեկոլոգի կոնսուլտացիայի:

Milena

06.01.2015

Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ,,, խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս. հնարավոր է արդյոք հղի կնոջ մոտ լինեն ուշաթափության դեպքեր ? դրանք ուղեկցվեն ցնցումներով, լեզուն կուլ գնալով և բերանում փրփրանաման զանգվածի առկայությամբ ? եթե այո, ապա ինչ խորհուրդ կտաք ? կարող է արդյոք այս երևույթը վերագրվել էպիլեպսի հիվանդությանը, եթե տվյալ անձը այդ հիվանդությունը չունի և նրա մոտ երբեք նման դեպքեր չեն եղել և ժառանգական ոչ մի նախադրյալ էլ չկա ??? շատ շնորհակալ կլինեմ եթե պատասխանեք :

Լիա

27.12.2014

Ես 19 տարեկան եմ, հղիությանս առաջին շաբաթից հետո ունեմ արյունահոսություն: Խնդրում եմ կասեք ինչն է պատճառը: Արդյոք վիժման նշաններ են:

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի Marine, ցավոք պատասխանն ուշացած է, ինչ եղել էմ արդեն եղել է:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Mane, միանգամայն հնարավոր է առաջին դաշտանի, կամ նրան հաջորդող մի քանի անգամ դաշտանային ցիկլից հետո լինեն մեկամսյա կամ մի քանի ամիս՝ դադար: Պատճառն այն է, որ դեռահասի օրգանիզմում հորմոնալ ստատուսը դեռ այն մակարդակում չէ, որ կարողանա ապահովել ամենասյա դաշտանային ցիկլը, որի կարգավորման համար ժամանակ է պետք: Այնպես որ, անհանգստանալու հարկ չկա:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Կարինե, սպերմագլյուտինացիան` սպերմատոզոիդների յուրահատուկ սոսնձումն է միմյանց: Սպերմագլյուտինացիայի պատճառները տարբեր են, այն հանդիպում է հիմնականում շագանակագեղձի հիվանդությունների, մասնավորապես, բորբոքումների և ինֆեկցիոն ախտահարումների դեպքում: Այսինքն, պետք է վերացնել նախ և առաջ պատճառը: Ավելի մանրամասն՝ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
uro-andro.ru/questions/vliyaet-li-spermaglyutinatsiya-na-zachatie

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի Հասմիկ, քանի որ Դուք նախակլիմաքսային շրջանում եք, բոլոր դեպքերում եզ մոտ ավելի արագ, քան այլ կանանց մոտ, կսկսվի կլիմաքս:

Anush

08.12.2014

barev dzez.4.amis araj es balik uneca kisaryan arecin.grete 2.5 amis im mot kar aryunain artadrutyun oksitocin srskveci ev ancav.aynuhetev indz mot sksvec dashtan shat sovorakan tevec 5 or.ancav evs mek shabat krkin indz mot sksvec nuyn aryunain [email protected] kareli e anel bjishk jan.ev da vtangavor e?

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի Ալինա, ցավոք պատասխանն ուշացած է: Եթե խնդիրը շարունակվում է, գրեք:

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի NELLY  ձվարանի ֆոլիկուլյար կիստան ֆունկցիոնալ կիստա է, այսինքն առաջանում է ձվարանի ֆունկցիայի խանգարման հետևանքով, որն ունի տարբեր պատճառներ: Նորմայում`եթե կիստայի չափը չի գերազանցում 50-60 մմ, և որևէ կլինկիական դրսևորում չունի, այն կարող է աստիճանաբար, ինքնուրույն ներծծվել դաշտանի ժամանակ: Ամբողջությամբ ներծծվում է 3 ամսվա ընթացքում:

marine

29.11.2014

es hxiyutyan test em arel ev ka erku gic arajin annsan e erevum erkrort gic teteva erevum hima hxi em te ce

mane

24.11.2014

barev dzez im axjik@ 13 tarekan e dashtan sksel e mi qani amis araj sakayn 4 amis e chi linum asaceq da vtangavor e te che?

Կարինե

21.11.2014

Բարև բժիշկ: Ինչից է առաջանում ,,սպերմագլյուցինացիա,,-ն և արդյոք այն բուժվում է:

NELLY

18.11.2014

ISK CIKLI XANGARUMNERI JAMANAK INCH XORHURD KTAQ AMUSNANALUC 2 AMIS HETO SKSVEL EN XANGARUMNER HNARAVOR E 1 AMIS TEVOXUTYUN UNENA 1_3 ORVA @NDMIJUMOV NORIC KRKNVI SHAT ARAT LINI KAM VOCH CHISHT OR@ ARDYOQ DA VTANGAVOR E???

Mari

18.11.2014

Barev Dzez.es 29 tarekan em amusnacac chem.2 amis e inch indz zgum em amsekanneri jamanak.tuyl em, pors qich urac e nu vqnacutyan ev amsekanneri pes, erbemn tetev caver unem.unem nayev dexnaguyn artadrutyun ev arden 2 angam arnajur em nkatel. xndrum em aseq arje anhangstanal te da karox e mtahogutyan, stresi ardyunq linel,naxapes [email protected]

Տաթևիկ

17.11.2014

Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանել իմ հարցին,ես խուչապի մեջ եմ,ամուսնացել եմ 2014 թվականի փետրվարի 21-ին,վերջին դաշտանը տեսել եմ փետրվարի 4-ին,հիմա հղի եմ,կոնսալտացիայիս բժշկի ասելով նոյեմբերի 10-ին պիտի երեխային ունենայի,բայց արդեն նոյեմբերի 17-ն ու բալիկս չի ցնվել,արդյոք բժիշկն ճիշտ է հաշվել?Ախր եթե ես հարաբերություն ունեցել եմ փետրվարի 21-ին վոնց կլինի փետրվարի 4-ից հաշվեն որ հղի եմ:Խնդրում եմ օգնեք հասկանամ

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Ani, հավանականությունը քիչ է, բայց նաև չի բացառվում:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Anush, նախ՝ 9 ամիսը դեռ անհանգստանալու առիթ չէ: Երկրորդ՝ հենց դաշտանային ցիկլի ժամսնակ են ֆոլիկուլները հասունանում և պատռվելով ապահովում ձվազատումը, քանի որ այդ ֆոլիկուլներում են  առաջանում ձվաբջիջները: Ճիշտ կլինի Ձեր ամուսինն էլ հետազոտվի, գուցե խնդիրը նրա հետ է կապված, հարկավոր է սերմնահեղուկի հետազոտություն կատարել:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի LILIT, սերմնահեղուկը, սովորաբար, սեռական հարաբերությունից հետո դուրս է հոսում հեշտոցից: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի արգանդ մուտք գործելուն, դա կատարվում է անմիջապես սեռական ակտի ժամանակ այն քանակով, որքանով անհրաժեշտ է, մնացածը հետ է հոսում և դուրս գալիս հեշտոցից: Դա չի կարող պատճառ լինել չհղիանալու:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի NELLY, կիստայի դեպքում միշտ կա վտանգ՝ պատռվելու, ուստի գինեկոլոգի խորհրդատվությունը պարտադիր է:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Ալինա, դա հնարավոր կլինի պարզել միայն գինեկոլոգի խորհրդատվությունից և հետազոտություններ անցնելուց հետո:

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Anahit, ո'չ ինքնաբավարարմամբ չեն հղիանում:

Հասմիկ

27.10.2014

անչափ շնորհակալ եմ ես մոռացել էի նշել իմ տարիքը վիրահատվել եմ 2012 թ. 41 տարեկանում հիմա 43 եմ ու արդեն 1.5 տարի է տեսնում եմ դաշտանային ցիկլը , հարգելի բժիշկ իսկ մոտավոր երբ կդադարի շուտ թե հետզհետե տարիների ընթացքում նախորոք շնորհակալություն

Ani

25.10.2014

inchqanov e havanakan kuys axjka hxiutyun@ ,ete sermnajaytqum e texi unecel heshtoci vra

Anush

24.10.2014

Բարև Ձեզ, բժիշկ ես արդեն ամուսնացած եմ 9 ամիս, և դեռ չեմ հղիանում: Կցանկանայի իմանալ արդյոք կարիք կա դիմել բժշկի, թե դեռ պետք է սպասել: Նշեմ, որ նախկինում՝ մինչև ամուսնանալս, ունեցել եմ դաշտանային ցիկլի խանգարումներ՝ արտահայտված ուշացումներով: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ (դաշտանային ցիկլի 18-րդ օրը) ունեմ 27.5մմ-21.8մմ չափի ֆոլիկուլ: Հնարավոր է, արդյոք, որ դա լինի չհղիանալուս պատճառը: Ինչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Հասմիկ, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Դուք դաշտանային ցիկլի երևութեր նկատում եք, որովհետև Ձեր մոտ պահպանված են արգանդափողերը, հետևաբար նաև ձվարանները: Այս պարագայում իգական սեռական հորմոնները, բնականաբար, արտադրվում են, ինչն էլ ստեղծում է դաշտանային ցիկլի ֆոնը:

LILIT

18.10.2014

BAREV DZEZ ES 4 AMISE INJ AMUSNACAC EM, EV AMEN SEXIC VERJANALUC HETO ERB AMUSINS SERMNAHEXUK@ TAPUM E IM NERSUM CHI MNUM NERSUMS EV AMEN ANGAM TAPVUM E EV ES HXIANUM UZUM EM IMANAL INJU CHI HEXUK@ MNUM IM NERSUM EV PARKKAC JAMANAK EL AYN AMBOXJUTYAMB TAPVUM E

Ալինա

15.10.2014

Հարգելի բժիշկ, մայրս 64 տարեկան է, մի քանի օր է նրա մոտ արյունահոսություն է նկատվում, նման դեպքում հնարավոր է բուժվել, թ ե պետք է վիրահատվի:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ